Սպասարկման բաժին

ԳՊՀ գրադարանի սպասարկման բաժինն ունի ընթերցողական քարտադարան և ընթերցողների գրանցման ենթաբաժին, որն ապահովում  է ընթերցողների սպասարկումը դասական և էլեկտրոնային եղանակներով, գրադարանից  օգտվողների որակյալ ծառայությունը, ինչպես նաև գրադարանի հավաքածուների և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը:

Սպասարկման բաժինը կատարում է հետևյալ գործառույթները.

  • ընթերցողների գրանցում, որն իրավունք է տալիս ուսումնառության տարիներին օգտվել գրադարանից,
  • ընթերցողների սպասարկում դասական և էլեկտրոնային եղանակներով,
  • նոր ստացված գրականության ցուցադրում,
  • մատենագիտական սպասարկում,
  • գրքաֆոնդի համալրում,
  • համալրված գրքերի դասակարգում և նկարագրում,
  • գրքերի շրջանառում,
  • վնասված գրքերի վերանորոգում,
  • ընթերցասրահում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համակարգչային և տեղեկատվական սպասարկում:
  • հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրքային ֆոնդը
  • իրականացնում է գրադարանային ֆոնդերի արտացոլում գրադարանային գրացուցակների միջոցով (ցուցակագրում, դասակարգում՝այբբենական և կարգային)
  • ապահովում է գրադարանից օգտվողների որակյալ ծառայությունը ապահովում է գրադարանի հավաքածուների և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը
  • նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը,ինքնակրթությանը
  • գրադարանի ծառայությունների շրջանակների ընդլայնում, արդիականացում ուսումնական պլանների և ծրագրերի շրջանակում ձեռք է բերում մասնագիտական գրականություն
  • միջազգային և հանրապետական նշանակության գրադարանային ծրագրերի մասնակցություն։