Ռեկտորատ

ԳՊՀ ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ռեկտորի հրամանով: ԳՊՀ խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը, սահմանված կանոնակարգով, իր լիազորությունների սահմաններում քննարկում է ԳՊՀ գործունեության ոլորտներին վերաբերող հարցերը, ԳՊՀ խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը, կայացնում խորհրդատվական որոշումներ:

Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, աշխատակազմի կառավարման բաժնի ղեկավարը, տնտեսական գործունեության բաժնի ղեկավարը, դեկանները, ուսանողական խորհրդի նախագահը: Ռեկտորի որոշմամբ ռեկտորատի կազմում կարող են ընդգրկվել նաև ԳՊՀ-ի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ: