Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին, նպաստում է ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության իրականացմանը՝ վերհանելով դրանց առնչվող խնդիրները:

Բաժինն իրականացնում է ԳՊՀ աշխատակիցների անձնական գործերի հաշվառում և վարում, պաշտոնների անձնագրերի կազմում, կադրային հարցերի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում և հրամանագրում, ընտրովի պաշտոնների, ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՊԴ անձնակազմի և այլն թափուր պաշտոնների ընտրությունների նախապատրաստում, աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում և աշխատակիցների կողմից աշխատանքային պայմանագրերի պայմանների կատարման վերահսկում, ԳՊՀ հրամանագրքերի կազմում, վարում և պահպանության ապահովում և ըստ գործող համապատասխան կանոնակարգի՝ կատարում այլ գործառույթներ:

Բաժինն ունի հետևյալ աշխատակազմը՝

  • բաժնի ղեկավար,
  • անձնակազմի հաշվառման պատասխանատու,
  • փաստաթղթաշրջանառության վերահսկման, ավարտական փաստթղթերի ստացման, պահպանման և տրման պատասխանատու,
  • ուսանողական կազմի ամրագրման հարցերով մասնագետ,
  • զինապարտների, զինակոչիկների ամրագրման պատասխանատու,
  • արխիվավար:

________________________________________________________________________

Կոնտակտներ

 Բաժնի ղեկավար՝ Հասմիկ Միրզոյան

gorsu.ashkhatakazm@gmail.com

(374 77) 55-95-33