ԳՊՀ գրադարանի սպասարկման բաժինն ունի ընթերցողական քարտադարան և ընթերցողների գրանցման ենթաբաժին, որն ապահովում է ընթերցողների սպասարկումը դասական և էլեկտրոնային եղանակներով, գրադարանից օգտվողների որակյալ ծառայությունը, ինչպես նաև գրադարանի հավաքածուների և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը:
Սպասարկման բաժինը կատարում է հետևյալ գործառույթները.
- ընթերցողների գրանցում, որն իրավունք է տալիս ուսումնառության տարիներին օգտվել գրադարանից,
- ընթերցողների սպասարկում դասական և էլեկտրոնային եղանակներով,
- նոր ստացված գրականության ցուցադրում,
- մատենագիտական սպասարկում,
- գրքաֆոնդի համալրում,
- համալրված գրքերի դասակարգում և նկարագրում,
- գրքերի շրջանառում,
- վնասված գրքերի վերանորոգում,
- ընթերցասրահում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համակարգչային և տեղեկատվական սպասարկում:
- հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրքային ֆոնդը
- իրականացնում է գրադարանային ֆոնդերի արտացոլում գրադարանային գրացուցակների միջոցով (ցուցակագրում, դասակարգում՝այբբենական և կարգային)
- ապահովում է գրադարանից օգտվողների որակյալ ծառայությունը ապահովում է գրադարանի հավաքածուների և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը
- նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը,ինքնակրթությանը
- գրադարանի ծառայությունների շրջանակների ընդլայնում, արդիականացում ուսումնական պլանների և ծրագրերի շրջանակում ձեռք է բերում մասնագիտական գրականություն
- միջազգային և հանրապետական նշանակության գրադարանային ծրագրերի մասնակցություն։