Ընթերցասրահ

Ընթերցասրահի գրքային ֆոնդը կազմում է 692 միավոր, որը դասակարգված է ըստ մասնագիտությունների։ Ընթերցասրահի գրականությունը դուրս չի տրվում, այն կազմում է մեկ օրինակ գրքերից և բառարան-տեղեկատուներից։ Գրադարանային ծառայությունների արդիականացման շրջանակներում ընթերցասրահը համալրված է ինտերնետ հասանելիությամբ համակարգիչներով, թվայնացնող սարքերով, տեղադրված են տեսապրոյեկտոր և էլեկտրոնային գրատախտակ, գործում է հասանելի WiFi կապ։ Ստեղծված հարմարավետ պայմաները  թույլ են տալիս ընթերցողին աշխատել տեղում։ Ընթերցասրահում հաճախակի կազմակերպվում են հեռավար և համակցված դասընթացներ:

Այժմ առավել նպատակային է դարձել էլեկտրոնային գրադարանի առկայությունը։

Ընթերցասրահի առկա ժամանակակից տեխնիկան հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել թվայնացման աշխատանքները, խթանել է համագործակցությունը  հետ (ըստ ամբիոնների ներկայացրած պահանջարկի), թվայնացվում է պահանջվող գրականությունը։ Հիմնականում թվայնացվել են դասագրքեր հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն, տնտեսագիտություն, պատմություն, անգլերեն լեզվի մասնագիտական գրականություն, մաթեմատիկա և ֆիզիկա, էլեկտրոնիկա մասնագիտություններից: Ընթերցասրահը ակտիվորեն մասնակցել է համալսարանի վերահավատարմագրման գործընթացում փաստաթղթերի օպերատիվ թվայնացման աշխատանքներին։  Թվայնացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ընթացքի մեջ են համալսարանի հրատարակած մեթոդական ձեռնարկների թվայնացումը: Թվայնացված գրականությունը ըստ պահանջարկի առաքվում է ընթերցողների էլեկտրոնային հասցեներին՝  մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Գործող համակարգչային ցանցում մուտքագրված է 489 միավոր գիրք։