Կրթություն

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ինտեգրվել է կրթության եվրոպական տարածքին, որի արդյունքները ամրագրվել են Բոլոնիայի հռչակագրով և մի շարք այլ միջազգային նորմատիվային ակտերով: Գործընթացին ներգրավվել էր նաև Գորիսի պետական համալսարանը: Այդ նպատակով համալսարանի համապատասխան մասնագետները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների:
Ինչպես մնացած բուհերը, այնպես էլ Գորիսի պետական համալսարանը ըստ ժամանակացույցի անցում է կատարել ուսուցման կրեդիտային համակարգին:
2006-2007թթ. ուս. տարվանից համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով ուսուցումը իրականացվում է կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան:
Կրեդիտային հենքով ուսուցումը ապահովելու նպատակով ԳՊՀ-ում աշխատանքներ են իրականացվել բակալավրական և մագիստրոսական ուսումնական պլանների և ծրագրերի մշակման ուղղությամբ:

Սկսած 2004-2005 ուստարվանից ԳՊՀ-ում իրականացվում է երկաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա) կրթական համակարգ` համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով:
Ուսման տևողությունը` առկա` 4 տարի (բակալավրիատ) +2 տարի (մագիստրատուրա), hեռակա` 5 տարի (բակալավրիատ) +2,5 տարի (մագիստրատուրա):
Առկա և հեռակա ուսուցմամաբ համալսարանում սովորում է շուրջ 1288 ուսանող:

ԳՊՀ-ում ընդունելությունն իրականացվում է բակալավրիատ` առկա, հեռակա, մագիստրատուրա` առկա, հեռակա:

Բակալավրի կրթական ծրագրի դիպլոմի նմուշ pdf-icons

Մագիստրոսի կրթական ծրագրի դիպլոմի նմուշ pdf-icons