Համալրման և մշակման բաժին

Գրադարանային գործը իր գործառույթների շրջանակներում ընդգրկում է գիտական և կրթական ոլորտը՝ ներառելով գրադարանային համակարգի զարգացումը, ֆոնդերի համալրումը, գրքի մշակումն ու պահպանումը, գրադարանից օգտվողների տեղեկատվական ու մասնագիտական գրականության ապահովումը:

ԳՊՀ  գրադարանում գործում են համալրման և մշակման, սպասարկման բաժինները:

Համալրման և մշակման բաժին – ֆոնդեր,գրացուցակներ

Գրադարանի այս բաժնում կազմվում են կարգային և այբբենական գրացուցակներր, մուտքագրվում էլեկտրոնային տարբերակով և աշխատանքներ կատարվում գրապահոցներում։ Բաժինը կատարում է նաև հետևյալ գործառույթները.

  • մատենագիտական սպասարկում,
  • գրքաֆոնդի համալրում,
  • համալրված գրքերի դասակարգում և նկարագրում,
  • գրքերի շրջանառում,
  • վնասված գրքերի վերանորոգում: