Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը համալսարանի վերակազմավորված ֆակուլտետներից է, որը ձևավորվել է 2020 թվականին:

Ֆակուլտետում գործում է երեք ամբիոն՝ բանասիրության և պատմաիրավագիտության, օտար լեզուների, ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության:

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մեջ են մտնում նաև համակարգչային երկու լսարան-կաբինետները, Ա. Մարգարյանի անվան հայոց լեզվի լսարան-կաբինետը, Ս. Օրբելյանի անվան պատմության լսարան-կաբինետը:

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում կրթական տարբեր աստիճանների և կրթաձևերի 16 մասնագիտական կրթական ծրագրերով, որոնցից բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման՝ 5, հեռակա՝ 4, մագիստրոսի` 7 մասնագիտական կրթական ծրագրեր, որոնցից միայն առկա կրթաձևով 4՝ «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Կրթության կառավարում», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մասնագիտությունները, իսկ միայն հեռակա 3՝ «Իրավագիտություն», «Հատուկ մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունները

Ուսումնական գործընթացի իրականացմանը զուգահեռ՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ծավալում է նաև գիտահետազոտական գործունեություն, որը նպաստել է մանկավարժության, պատմաիրավագիտության, հայագիտության մասնագիտական ոլորտների և օտար լեզուների ուսուցման զարգացմանը: Գրվել են մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, կազմակերպվել են գիտական նստաշրջաններ, գիտաժողովներ և բանախոսություններ:

______________________________________________________________

Կոնտակտներ

Դեկան՝ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզաննա Հայրապետյան

syuhayrapetyan@gmail.com

(+374 93) 59-80-58