Գիտական խորհուրդ

Գիտական խորհուրդը ԳՊՀ կառավարման մարմին է, որը լուծում է ԳՊՀ ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհուրդը՝

1)   հաստատում է իր կանոնակարգը,
2) ռեկտորի ներկայացմամբ՝ որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, գիտահետազոտական կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպես նաև ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ,
3) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում՝ օրինակելի), ԳՊՀ և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր,
4)  քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը,
5) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԳՊՀ-ում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին, գիտական և ուսումնամեթոդական աշխատանքները երաշխավորում հրատարակման:
6) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ԳՊՀ շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ,
7)   հաստատում է ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը,
8) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում է գիտամանկավարժական և վարչական համակազմի պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները,
9) ԳՊՀ գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ԳՊՀ գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ,
10)  առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին ԳՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ,
11) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ,
12)  իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ԳՊՀ կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

Գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 35-ը, որի առնվազն 35 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ի պաշտոնե ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), ԳՊՀ գլխավոր հաշվապահը, արհեստակցական կազմակերպության նախագահը, իրավախորհրդատուն, ֆակուլտետների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գործող կանոնակարգին համապատասխան:
Գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԳՊՀ ուսանողական խորհուրդը: Ընտրովի անդամների համամասնությունը և ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինները որոշում է գիտական խորհուրդը՝ ռեկտորի առաջարկությամբ, իսկ ստորաբաժանումներում անդամների ընտրությունը կատարվում է ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված կարգով: Գիտական խորհրդի կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով՝ հինգ տարի ժամկետով:
Գիտական խորհուրդն ունի երեք մշտական հանձնաժողովներ

1.Կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողով,

2. Մրցութային, ուսումնամեթոդական և գիտական հարցերի հանձնաժողով,

3. Միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի և կրթության որակի հանձնաժողով:

Հանձնաժողովների խնդիրն է իրենց կանոնակարգման ոլորտի հարցերի ուսումնասիրումը, նախապատրաստումը և դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկության ներկայացումը: