Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետ

Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետը գիտակրթական գործունեություն իրականացնող ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն «Կենսաբանություն», «Քիմիա», «Դեղագործական քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Էլեկտրոնիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Տնտեսագիտություն», «Կառավարում (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջության կառավարում», «Կառավարում», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն» մասնագիտություններով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով, ուսուցման առկա և հեռակա ձևերով:

Ֆակուլտետը հանդիսանում է 2020թ. սեպտեմբերին ստեղծված բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի իրավահաջորդը: Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետ անվանումով ԳՊՀ ռեկտորի հրամանով այն վերակազմակերպվել է 2022 թ օգոստոսի 31-ին:

Ֆակուլտետի ենթակառուցվածքային ստորաբաժանումներն են մաթեմատիկայի և ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության, տնտեսագիտության և կառավարման ամբիոնները, կենսաբանության և քիմիայի, ֆիզիկայի, էլեկտրաէներգետիկայի, էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի ուսումնական լաբորատորիաները, ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան և երկու համակարգչային կաբինետ-լսարանները:

Ֆակուլտետում հիմնական հաստիքով աշխատում են 30-ից ավել դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների դոկտոր, դոցենտներ, գիտությունների թեկնածու, դոցենտներ: Ֆակուլտետում կրթություն են ստանում մոտ 400 ուսանողներ:

_________________________________________________________________________

Կոնտակտներ

Դեկան՝ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Աթաբեկյան

lili.atabekyan@gmail.com

(+374 77) 75-57-33