Որակի գնահատման և ապահովման բաժին

ՈԳԱ բաժին


Գորիսի պետական համալսարանի որակի գնահատման և ապահովման բաժինը (ՈԳԱ) զբաղվում է համալսարանի գործունեության հիմնական բոլոր ոլորտների շարունակական բարելավմամբ՝ նպատակ ունենալով ստեղծելու և պահպանելու որակյալ համակարգ, որը կխթանի համալսարանի ակադեմիական առաջընթացը՝ ապահովելով նրա մրցունակությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային կրթական միջավայրում։

Բաժնի հիմնական գործառույթները

  • Մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին:
  • Մշակում է hամալսարանի որակի գնահատման և ապահովման կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը:
  • Համակարգում և վերահսկում է համալսարանի բոլոր ստորաբաժանումների որակի ապահովման գործընթացները և տրամադրում է վարչական աջակցություն դրանց իրականացման հարցում:
  • Ապահովում է որակի գնահատման և ապահովման գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների գործուն մասնակցությունը:
  • Կազմակերպում է համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը:
  • Համագործակցում է ՀՀ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ:
  • Վերահսկում է կրթական ծրագրերի մշակման, իրականացման և պարբերական վերանայման որակը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները:
  • Համակարգում է համալսարանի կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման ու հավատարմագրման գործընթացներին:
  • Մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների որակի գնահատման և ապահովման գործիքակազմը և ընթացակարգերը:
  • Գնահատում է շահակիցների կարիքները և մշակում է հետադարձ կապի ապահովման գործիքակազմ:

Կոնտակտներ

ԳՊՀ որակի գնահատման և ապահովման   բաժնի վարիչ՝ Սոնա Ալավերդյան 

Հասցե: Ավանգարդ 2, Գորիս, Հայաստան

Էլ. Հասցե: gorsu.vorak@gmail.com

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ինստիտուցիոնալ հավատարմագրումը իրականացվում է ուսումնական հաստատության նախաձեռնությամբ և նրա կողմից ներկայացված դիմումի համաձայն:
Հավատարմագրման գործընթացը կազմակերպվում և համակարգվում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից:
Իր գործողություններում ՈԱԱԿ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978–Ն որոշմամբ հաստատված «ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգով և 2011 թվականի հունիսի 30-ին հաստատված «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» N 959– Ն որոշմամբ (www.anqa.am):
Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը (ԳՊՀ) դիմել է ՈԱԱԿ` 2017թ. ապրիլին ներկայացնելով սահմանված ձևաչափի դիմում-հայտ, բուհի լիցենզիայի և դրա հավելվածների կրկնօրինակները:
ՈԱԱԿ-ի քարտուղարությունը, ուսումնասիրելով դիմում-հայտը, դրան կից փաստաթղթերը դիմում-հայտի ընդունման մասին, 2017թ. ապրիլի 10-ին որոշում է կայացրել, որից հետո ՈԱԱԿ-ի և ԳՊՀ-ի միջև կնքվել է երկկողմ պայմանագիր, կազմվել և հաստատվել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Ըստ ՈԱԱԿ-ի կողմից սահմանված ձևաչափի` 2017թ. հուլիսին ԳՊՀ-ն ներկայացրել է ինստիտուցիոնալ կարողությունների վերլուծությունը հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի փաթեթը:
Բուհի ինքնավերլուծությունը իրականացրել է հատուկ այդ նպատակով ԳՊՀ ռեկտորի 03 փետրվարի 2017թ. թիվ 59-Ա հրամանով ստեղծված «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 27 անդամներից (աշխատակիցներից) վերաձևավորված 10 հանձնաժողովը` համապատասխան 10 չափանիշի գծով:
Գործընթացն ու վերաձևավորված հանձնաժողովների աշխատանքները ղեկավարում է ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, համակարգում` ԳՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանը:
Ուսումնասիրելով «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցը` փորձագիտական խումբը ԳՊՀ-ի համաձայնությամբ հաստատել է ԳՊՀ այցելությունների պլանը:
Նոյեմբերի 1-3-ը ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը այցելել է Գորիսի պետական համալսարան:
Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:
Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը եռօրյա ժամկետում իրականացրած ուսումնասիրություններն ամփոփելուց հետո դեկտեմբեր ամսվա սկզբին ԳՊՀ-ին է ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրման նախնական զեկույցը:
Փորձագիտական խումբը, ծանոթանալով ԳՊՀ-ի գործունեությանը, առանձնացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, ներկայացրել բուհի բոլոր ստորաբաժանումների գործունեության դրական ուղղություններն ու դիտարկել առկա բացթողումները:
2018թ. տարեսկզբից ԳՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանի ու ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավար Ս.Հայրապետյանի անմիջական մասնակցությամբ արդեն ձևավորված ԳՊՀ-ի 10 հանձնաժողովի ներկայացուցիչների հետ պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, որոնց ընթացքում համապատասխան քննարկումների արդյունքում մշակվում է ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում վեր հանված թերությունների վերացման գործողությունների ծրագիրը` ըստ սահմանված ձևաչափի, որը մինչև ս.թ. փետրվարի 9-ը կներկայացվի ՈԱԱԿ-ին:
Փետրվար ամսվա ընթացքում կկատարվի թերությունների վերացման ԳՊՀ-ի ծրագրի գնահատում, որի հիման վրա ՈԱԱԿ-ը կկազմի եզրակացություն, իսկ արդեն մարտ ամսին կունենանք ԳՊՀ-ի հավատարմագրման մասին ՈԱԱԿ-ի կայացրած որոշումը:

«ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ)

Erasmus+ HERITAG (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26 – 28-ը Շ.Ռուսթավելու անվ. Բաթումիի պետական համալսարանում տեղի ունեցան «Որակի ապահովումը բարձրագույն կրթության համակարգում» դասընթաց և ծրագրի կառավարման հերթական չորրորդ հանդիպում: Միջոցառումներին մասնակցում էին ներկայացուցիչներ ծրագրի գործընկեր կազմակերպություններից:

«Որակի ապահովումը բարձրագույն կրթության համակարգում» դասընթացն ընդգրկում էր հետևյալ թեմաները.

•ՈԱ չափորոշիչներ և ուղենիշեր եվրոպական բարձրագույն կրթության տարածքում

•Որակի ներքին ապահովումը և իրականացումը Բոլոնիայի համալսարանում

•Հավատարմագրման իրականացում

•Կարողությունների և ուսումնառության արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի ստեղծում

•ՈԱ քաղաքականությունը և իրականացումը ՀՊՏՀ-ում

•Ուսումնառության արդյունքների վրա հիմնված կրթության կազմակերպում( Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իլիայի պետական համալսարանների փորձը)

•Որակի ապահովումը Իլիայի պետական համալսարանում:

Յուրաքանչյուր տեսական դասընթացից հետո տեղի էին ունենում գործնական պարապմունքներ, քննարկումներ և քեյս-ստադիներ (case studies):

Ծրագրի կառավարման հերթական չորրորդ հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

•Աշխատանքային փաթեթների վերանայում, իրականացված աշխատանքներ և միջանկյալ հաշվետվություն

•Խորհրդատվական մարմնի ստեղծման համաձայնագրերի կնքում

•Կարիքների բացահայտման և հնարավորությունների վերլուծման վերաբերյալ հաշվետվություններ

•Սարքավորումների ձեռքբերում և տեղադրում, լաբորատորիաների բացում

Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամը /SERF/ կնախապատրաստի հիմնական դասընթացների ծրագիր, որը սարքավորումների տեղադրումից անմիջապես հետո կիրականացվի ԳՊՀ-ում: Լաբորատորիաների բացման արարողություները նախատեսվում է իրականացնել աշխատաշուկայի/կարիերայի օրվան նվիրված միջոցառումների կամ արտաքին գնահատման նպատակով այցելությունների ընթացքում:

•Կրթական ծրագրերի բարեփոխում, առարկայական ծրագրեր և դրանց բովանդակությունը, շարունակական կրթության մոդուլների ստեղծում

•Արտաքին գնահատում և մշտադիտարկման ազգային համակարգ

2018թ-ի հունվար-փետրվար ամիսներին երեք փորձագետներ կայցելեն գործընկեր համալսարաններ և կներկայացնեն հաշվետվություններ, որոնք կընդգրկեն խորհուրդներ հետագա աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

•ՈԱ ռազմավարական պլանի ստեղծում

•Աշխատաշուկայի/կարիերայի օրեր

Վրաստանյան և հայաստանյան երկրների գործընկեր համալսարաններին հանձնարարվեց տեղեկացնել աշխատաշուկայի/կարիերայի օրերի ձևաչափերն ու իրականացման ամսաթվերը մինչև նոյեմբերի 1-ը: Նախատեսվում է լաբորատորիաների բացման արարողություները և տեղեկատվության տարածման հետ կապված աշխատանքները համատեղել այդ օրվա հետ:

•Դասավանդման մեթոդների վերաբերյալ դասընթաց

Աշխատանքային փաթեթ 6-ում նախատեսված այս դասընթացը կանցկացվի ԳՊՀ-ում, 2018թ-ի մայիսի 16-19-ը. ԵՄ գործընկերները կապահովեն դասընթացը դասընթացավարներով և անհրաժեշտ նյութերով:

•Տեղեկատվության տարածմանն ուղղված աշխատանքներ

•2018թ-ի աշխատանքների օրացույցային պլան

•Ֆինանսական հարցեր

•Եզրակացություններ և վերջնաժամկետներ:

Her.batumi-5


ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 1-3-ը Գորիսի պետական համալսարանում էր ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը` ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Խաչատրյանի ղեկավարությամբ: Գործընթացը համակարգեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը: Խմբի մյուս անդամներն էին Լեհաստանի հավատարմագրման կենտրոնի որակի ապահովման և ԵԽ բարձրագույն կրթության փորձագետ, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի խորհրդի անդամ Մաչեյ Մարկովսկին, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր Վարուժան Աթաբեկյանը, ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագրություն» ամբիոնի դոցենտ, տեխն․ գիտ․ թեկնածու Կարեն Միրզաբեկյանը, ՀՊՄՀ Տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հովակիմյանը։

Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:

Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

Այցելությունների արդյունքում փորձագիտական խումբը կներկայացնի եզրափակիչ զեկույցը, որտեղ ներկայացված կլինեն քննարկումների, հանդիպումների և ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված ընդհանրական վերլուծության թույլ և ուժեղ կողմերը, բուհի բարելավմանը միտված առաջարկները:

Համաձայն փորձագիտական խմբի եզրափակիչ զեկույցի և բուհի բարելավման հայեցակարգի` ՈԱԱԿ-ի հանձնաժողովը կկայացնի հավատարմագրման մասին որոշում:

hav-1

image

hav.-3

hum.-4

hum.-5

hum.-6

hum.-8

hum.-9

hum.-10


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍԱՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վ. Հովհաննիսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ն.Գևորգյանը, ՃՇՀԱՀ-ի որակի ապահովման կենտրոնի մասնագետ Ա.Հակոբյանը, ՀՊՏՀ-ի որակի ապահովման կենտրոնի աշխատակից Ա.Բաղդասարյանը, ՀՊՏՀ-ի որակի ապահովման կենտրոնի աշխատակից Մ.Պետրոսյանը, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Հանդիպմանը քննարկվեցին Կրթության որակի ապահովման գործընթացները բուհում,Վերջնարդյունքահեն կրթության կազմակերպումը բուհում,Ուսանողների մասնակցությունը կրթության որակի ապահովման գործընթացներում թեմաները։

ESPAQ-1
ESPAQ-2
ESPAQ-3
ESPAQ-5
ESPAQ-7
ESPAQ-6

«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԲԵՆՉՄԱՐԿԻՆԳ)

«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԲԵՆՉՄԱՐԿԻՆԳ)

«ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԲԵՆՉՄԱՐԿԻՆԳ)

«ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԲԵՆՉՄԱՐԿԻՆԳ)

2019-2020 ուստարվա ԳՊՀ-գործատու-վերլուծություն

2019-2020 ուստարվա ուսանողների ուսումնական միջավայրից բավարարվածության հարցումներ

2019-2020 ուստարվա ՊԴ կազմի աշխատանքային միջավայրից բավարարվածության հարցումներ

2021-2022 ուստարվա ՊԴ կազմի ուսումնական և աշխատանքային միջավայրից բավարարվածության հարցումներ

2021-2022 ուստարվա ուսանողների ուսումնական միջավայրից բավարարվածության հարցումներ

2024-2025 ուստարվա ԳՊՀ ՊԴ կազմի՝ ուսումնական և աշխատանքային միջավայրից բավարարվածության հարցումներ  

2024-2025 ուստարվա ԳՊՀ ուսանողների՝ ուսումնական միջավայրից բավարարվածության հարցումներ 

GSU Students’ satisfaction with the educational and working environment_2021-2022

Survey among GORSU lecturers_ satisfaction with educational and working environment_2022

ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի աշխատակազմ


Սոնա Կամոյի Ալավերդյան

Որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ
+374 77 986 500

Կրթություն

  • 2002 – 2008 թթ. – Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  • 2008 – 2013 թթ. – Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
  • 2013-2017 թթ. – Գորիսի պետական համալսարան, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրով ուսուցչի,մանկավարժության բակալավրի աստիճան
  • 2017-2019 թթ.- Գորիսի պետական համալսարան, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի աստիճան
  • 2021 թ.-ից – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային փորձ

  • 2017 թ.-ից – Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմ, լրատվության բաժնի տնօրեն
  • 2018 –2020 թթ. – Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի համակարգող
  • 2019 թ.-2024 թթ.– Գորիսի պետական համալսարան, արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու, դասախոս, դասընթացավար
  • 2024 թ.-ից- Գորիսի պետական համալսարան, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ, դասախոս
  • 2020 թ.-ից – Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ

Կարդացվող դասընթացներ

  • Լեզվաբանության ներածություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

  • Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականությանն ու գրականության տեսությանն առնչվող հարցեր

Համակարգչային հմտություններ

MS Office, Google drive, Spreadsheets, Email, Presentations, Database Management, Social Media, Web, Graphics

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Էլ. փոստ

sonaalaverdyan.gorsu@gmail.com

sona.alaverdyan@edu.isec.am