Մասնակցություն Նոբելյան 2-րդ փառատոնին

2021թ. ապրիլի 7-9-ը առցանց ձևաչափով տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Նոբելյան 2-րդ փառատոնը։
Փառատոնին իրենց մասկանցությունը հաստատել են միջազգային մի շարք կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և խոշոր այլ ընկերությունների ներկայացուցիչները, ականավոր գիտնականներն ու փորձագետները:
Գրանցված անձինք հնարավորություն կունենան մասնակցելու դասախոսությունների, սեմինարների և ինտերակտիվ քննարկումների Նոբելյան մրցանակակիրների, տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների և աշխարհահռչակ գիտնականների հետ:
Միաժամանակ «Նոբելյան դասախոսությունների շաբաթ» միջոցառման շրջանակներում ապրիլի 12-16-ը նախատեսվում է Կենտրոնական Ասիայի համալսարանների համար անցկացնել դասախոսություններ՝ կազմակերպված Նոբելյան մրցանակի դափնեկիրների և համաշխարհային գիտնականների կողմից։
Փառատոնին մասնակցությունը բաց է և անվճար: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկությունը հասանելի է https://nobel-fest.inpolicy.net/ հղումով: Ստորև նշված են պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները․

Կից ներկայացնում ենք փառատոնի մասին լրացուցիչ տեղեկություններ։РУС, ENG

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments