Ընդհանուր տեղեկություններ

ԳՊՀ գրադարանը հիմնադրվել է  1967 թ.- ին 1000 կտոր գրականության ֆոնդով: Այժմ գրադարանի ֆոնդը կազմում է 41624 միավոր, որտեղ ընդգրկված են գիտական, ուսումնական, գեղարվեստական գրականություն և պարբերականներ, որոնք ներկայացված են հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Ֆոնդը համալրվում  է հիմնականում գնումների  և նվիրատվության միջոցով:

ԳՊՀ-ի գրադարանն իր գործունեությունը ծավալում է` ղեկավարվելով գրադարանային գործի և տեղեկատվության մասին ՀՀ օրենքներով ու բուհի կանոնադրությամբ:

Գրադարանը զբաղեցնում է 5 գրապահոց, իր տրամադրության տակ ունի մեկ մասնագիտացված ընթերցասրահ: Գործում է որպես բաց համակարգ`սպասարկելով համալսարանի ուսանողական համակազմին, ԳՊՀ աշխատակազմին և քաղաքացիներին: Ամբողջ գրականությունը դասակարգված է գրադարանային մատենագիտական դասակարգմամբ /ԳՄԴ/:

Իր ծառայություններով գրադարանն աջակցում է ուսանողների ուսումնառությանը̀ նրանց տրամադրելով մասնագիտական գրքեր, ժողովածուներ, ամսագրեր, էլեկտրոնային գրքեր: Գրադարանը ստանում է 2 անուն պարբերական:

ԳՊՀ-ի գրադարանը 2005 թվականից Երևանի ազգային գրադարանի ասոցիացիայի անդամ է, օգտվում է նրա հարուստ ֆոնդերից̀ ինչպես նվիրատվության, այնպես էլ միջգրադարանային աբոնենտով: Գրադարանը համալսարանի կարևոր օղակներից է, որն ապահովում է ուսումնական պրոցեսը գրականությամբ, խթանում գիտահետազոտական աշխատանքներին: Հիմնական խնդիրներն են ԳՊՀ ընթերցողական համակազմի գրական-տեղեկատվական սպասարկումը̀ համալսարանական պահանջների ու արդի գրադարանավության չափանիշներով, գրադարանային ֆոնդերի շարունակական ձևավորումն ու համալրումը, տեղեկատու-մատենագիտական ապարատի (քարտարան) կազմակերպումը և այլն: Գրադարանում իրականացվում է տպագիր գրքի, մամուլի հրապարակումների, մասնագիտական կազմում, պահպանում: ժամանակակից գրադարաները հանդիսանում են ինֆորմացիա կրողներն ու տարածողները: Այդ իսկ պատճառով վերջին տարիներին բարձրացել է գրադարանների դերն ու նշանակությունը: Էլեկտրոնային տեղեկատվության առկայությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների կապը անհրաժեշտություն է առաջացնում գնալու հիմնավոր բարեփոխումների ճանապարհով:

Իր ծառայություններով գրադարանն աջակցում է ուսանողների ուսումնառությանը՝ նրանց տրամադրելով մասնագիտական գրքեր, ժողովածուներ, ամսագրեր, էլեկտրոնային գրքեր: Գրադարանում գործող համակարգչային ցանցում մուտքագրված է 400 միավոր գիրք, ընթացքի մեջ են մասնագիտական անհրաժեշտ գրականության մուտքագրման աշխատանքները, կազմվում են մուտքագրված գրականության էլեկտրոնային գրացուցակները:

2016 – 2017 թթ. գրադարանը մասնակցել է Erasmus+ LNSS «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայություների բարեփոխումների միջոցով» միջազգային ծրագրին, որի շրջանակում ամբողջովին վերանորոգվել ու կահավորվել է ընթերցասրահը, ստեղծվել են հարմարավետ պայմաններ ուսանողների համար: Էլեկտրոնային տեղեկատվությունը ապահովելու նպատակով ընթերցասրահում կա համացանցին միացված համակարգչային ցանց:

Գիտական խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի նիստի թիվ 2 որոշմամբ ստեղծվել է ԳՊՀ ռեկտորին կից խորհրդակցական մարմին̀ գրադարանային խորհուրդ: Խորհրդի նպատակն է աջակցել գրադարանի ռազմավարական, տեխնիկական զարգացմանը, ապահովել գրադարանի և ուսումնական ստորաբաժանումների փոխադարձ կապն ու համագործակցությունը:

Գրադարանը համագործակցում է Գորիսի քաղաքային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի հետ։ Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր տարի ներկայացվում է հաշվետվություն գրադարանային հագեցվածության մասին, գրադարանի ֆոնդերում բացակայող գրականությունը կարող է պատվել միջգրադարանային աբոնենտով ՀՀ Ազգային գրադարանից, ըստ՝ ՀՀ ԱԳ կանոնակարգի:

Գրադարանի հագեցվածության մասին 2020թ․-ի ցուցանիշները հրատարակված են «Հայաստանի գրադարաններ» մատենաշարում: