Գրադարանից օգտվելու կանոններ

  1. Գրադարանից օգտվելու իրավունք ունեն համալսարանականները, ինչպես նաև քաղաքացիներ, ովքեր ունեն գրադարանի վարիչի հատուկ թույլտվությունը:
  2. Գրադարանի բաժանորդ կամ ընթերցող դառնալու համար պետք է ունենալ ընթերցողական քարտ:
  3. Յուրաքանչյուր ուսումնական տարի ընթերցողը պարտավոր է աբոնենտի բաժնում վերագրանցվել, ուսումնական տարվա վերջում ընթերցողը պարտավոր է վերադարձնել ողջ գրականությունը:
  4. Եթե ընթերցողը դադարում է գրադարանից օգտվել, պարտավոր է վերադարձնել գրադարանից վերցրած ողջ գրականությունը, և կնքվում է շրջիկ թերթիկը:
  5. Գրադարանից դուրս հանվող գրականության տացքը (գրքի միջին շրջանառությունը) իրականացվում է աբոնենտի բաժնում:
  6. Գրադարանի ֆոնդերում բացակայող նյութը ընթերցողը կարող է ձեռք բերել միջգրադարանային աբոնեմենտի միջոցով:
  7. Գրադարանից դուրս հանվող գրականությունը, կախված գրականության տեսակից, ունի քանակական և ժամկետային սահմանափակում.

 ա) դասագրքեր՝ մինչև 15 գիրք, մեկ կիսամյակից 1ուս. տարի ժամկետով
 բ) գիտական գրականություն՝ մինչև 10 գիրք, 1ամիս ժամկետով
 գ) գեղարվեստական գրականություն մինչև 2 գիրք, 30 օր ժամկետով (ժամկետը հնարավոր է երկարաձգել)

Նշված ժամկետների խախտման դեպքում ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու իրավունքից՝ 1-3 ամիս ժամկետով:

  Գրադարանից դուրս չեն հանվում մեկ օրինակ հրատարակությունները, տեղեկատուները, հանրագիտարանները, բառարանները, ընթերցողը կարող է օգտվել միայն ընթերցասրահում:

  Սպասարկված գրքի համար ընթերցողը կրում է պատասխանատվություն. նա պարտավոր է հետևել գրքի պահպանմանն ու խնամքի հետևյալ կանոններին.

  • Արգելվում է գրքից էջ պոկել, նշումներ կատարել,
  • Գրքի կորստի դեպքում պարտավոր է փոխարինել նույն գրքի մեկ այլ օրինկով կամ համարժեք մասնագիտական գրականությամբ
  • Վնասված գրքի դիմաց ընթերցողը պարտավոր է փոխհատուցել նույն հրատարակությամբ:
  • Փոխհատոցվող գրականության տեսակն ու քանակը որոշում է գրադարանը:

  Ուսանողների և աշխատողների գրանցումը գրադարանում կատարվում է ընդունելության հիման վրա: Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1 լուսանկար (3X4) չափի և անձնագրի պատճեն:

Աշխատանքային ժամեր

Գրադարան         900-1630   երկուշաբթի- ուրբաթ

Ընթերցասրահ   900-1700   երկուշաբթի- ուրբաթ