Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Կապան համայնքների 16-35 տարեկան, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։

Ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները՝

Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ մասնագիտական աճի համար.

  1. IT Project Management (ժամաքանակը՝ 33 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս, նախապայմանը՝ հարցազրույց և անգլերենի B1 մակարդակ)
  2. Մենեջմենթ (ժամաքանակը՝ 20 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս)
  3. Աշխատանքային ոլորտի անհատական իրավական ակտերի նախապատրաստումը և դրանց կիրառման առանձնահատկությունները (իրավաբանական տեխնիկա) (ժամաքանակը՝ 30 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ մայիս-հունիս)
  4. Կադրային հաշվապահություն (ժամաքանակը՝ 20 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս)
  5. Գնումների գործընթացի կազմակերպում (ժամաքանակը՝ 30 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ օգոստոս)

Փափուկ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ անձնային աճի համար (գործատուների կողմից ամենապահանջված փափուկ հմտություններ).

  1. Ընդհանուր անգլերեն (A2) (ժամաքանակը՝ 30 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս)
  2. Ընդհանուր անգլերեն (B1) (ժամաքանակը՝ 60 ժամ, ձևաչափը՝ հեռավար (հուլիս), առկա (սեպտեմբեր), ժամանակահատվածը՝ հուլիս, սեպտեմբեր), նախապայմանը՝ ՏՀՏ անհրաժեշտ նախնական գիտելիքներ
  3. Թվային հմտություններ (ժամաքանակը՝ 60 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս)
  4. Մեդիագրագիտություն (ժամաքանակը՝ 15ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս)
  5. Թիմային աշխատանք և առաջնորդություն (ժամաքանակը՝ 10 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հուլիս)
  6. Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (ժամաքանակը՝ 5 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ սեպտեմբեր)
  7. Սթրեսի կառավարում (ժամաքանակը՝ 5 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ սեպտեմբեր)
  8. Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (ժամաքանակը՝ 5 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս)

Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Գորիս, Տեղ, Տաթև, Սիսիան համայնքներում և չեն հանդիսանում նույն ծրագրի 2022 և 2023 թթ. շրջանավարտներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մայիսի 19-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/vjsPZRxWQJo4xpqC8:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գորիսի պետական համալսարան (3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90 (Ա. Դինունց), 098-19-67-14 (Ա. Գալստյան), էլ. փոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com, fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU ):

Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։

Ոչ ֆորմալ դասընթացներ 

Տեղեկատվական թերթիկ

Facebook Comments