ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված համալսարանի կազմավորման 100-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է քննարկել, վերլուծել և գնահատել բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Բուհական ուսուցման մեթոդաբանության արդի հիմնախնդիրները,
  • Հանրակրթության ժամանակակից հիմնախնդիրները. մարտահրավերներ,

զարգացման հեռանկարներ, լուծումներ,

  • Նորարարությունները մանկավարժական գիտության մեջ,
  • Մանկավարժական կրթության կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները,
  • Ուսուցման մեթոդների զարգացման հեռանկարները,
  • Հոգեբանական կրթության արդի հիմնահարցերը:

Գիտաժողովի անցկացման օրը և վայրը՝ դեկտեմբերի 15-16, ՀՀ, 0010, ք. Երևան, Ալեք Մանուկյան 13, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ:

Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա և առցանց:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Գիտաժողովին մասնակցության ձևաչափը՝
զեկուցում 10-15 րոպե, քննարկում՝ 3-5 րոպե։

Հոդվածը կամ զեկուցումը և մասնակցի դիմումը մինչև 2022 թվականի հուլիսի 30-ը ուղարկել aspu100conference@aspu.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով մասնակցի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, նյութի ձևը՝ հոդված կամ զեկուցում (օր.՝ Լալայան Վ.Գ., հոդված կամ զեկուցում):

Հոդվածների և զեկուցումների հաստատման կամ մերժման վերաբերյալ կազմկոմիտեի որոշումը հեղինակներին կուղարկվի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ը:

Հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝

https://aspu.am/hy/page/100-amyakin_nvirvats_gitazhoghov/

Facebook Comments