ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված համալսարանի կազմավորման 100-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է քննարկել, վերլուծել և գնահատել բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Բուհական ուսուցման մեթոդաբանության արդի հիմնախնդիրները,
- Հանրակրթության ժամանակակից հիմնախնդիրները. մարտահրավերներ,
զարգացման հեռանկարներ, լուծումներ,
- Նորարարությունները մանկավարժական գիտության մեջ,
- Մանկավարժական կրթության կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները,
- Ուսուցման մեթոդների զարգացման հեռանկարները,
- Հոգեբանական կրթության արդի հիմնահարցերը:
Գիտաժողովի անցկացման օրը և վայրը՝ դեկտեմբերի 15-16, ՀՀ, 0010, ք. Երևան, Ալեք Մանուկյան 13, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ:
Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա և առցանց:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Գիտաժողովին մասնակցության ձևաչափը՝ զեկուցում 10-15 րոպե, քննարկում՝ 3-5 րոպե։
Հոդվածը կամ զեկուցումը և մասնակցի դիմումը մինչև 2022 թվականի հուլիսի 30-ը ուղարկել aspu100conference@aspu.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով մասնակցի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, նյութի ձևը՝ հոդված կամ զեկուցում (օր.՝ Լալայան Վ.Գ., հոդված կամ զեկուցում):
Հոդվածների և զեկուցումների հաստատման կամ մերժման վերաբերյալ կազմկոմիտեի որոշումը հեղինակներին կուղարկվի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ը:
Հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝
https://aspu.am/hy/page/100-amyakin_nvirvats_gitazhoghov/