ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Մայիսի 8-ին Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում գիտական խորհուրդը սահմանեց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով որոշ մասնագիտությունների ուսման վճարաչափերը:

Ուսումնական մասի վարիչ Վ. Դանիելյանը ամփոփ ներկայացրեց ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու մասին հարցը, իսկ ԳՊՀ իրավախորհրդատու Հ. Օրդյանն անդրադարձավ կանոնակարգային հարցերին, մասնավորապես՝ գիտական խորհրդին առընթեր գործող հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելուն:

Օրակարգի վերջին հարցով ԳՊՀ գիտական քարտուղար Թ.Մարությանը գիտական խորհրդին ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուի տպագրման համար կատարված աշխատանքները, որոշում ընդունվեց գիտաժողովի նյութերի ժողովածուն երաշխավորել տպագրության:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին ուսումնական գործընթացում առկա խնդիրներին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) և Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին (CompIIT) ծրագրերին: ԱԿՀԼ բաժնի վարիչ Ն. Սաֆարյանը համառոտ ներկայացրեց դրանց նպատակները, աշխատանքային փաթեթները և վերջնարդյունքները:

Facebook Comments