ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Մայիսի 8-ին Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ:
Օրակարգային առաջին հարցի շրջանակում գիտական խորհուրդը սահմանեց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով որոշ մասնագիտությունների ուսման վճարաչափերը:
Ուսումնական մասի վարիչ Վ. Դանիելյանը ամփոփ ներկայացրեց ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու մասին հարցը, իսկ ԳՊՀ իրավախորհրդատու Հ. Օրդյանն անդրադարձավ կանոնակարգային հարցերին, մասնավորապես՝ գիտական խորհրդին առընթեր գործող հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելուն:
Օրակարգի վերջին հարցով ԳՊՀ գիտական քարտուղար Թ.Մարությանը գիտական խորհրդին ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուի տպագրման համար կատարված աշխատանքները, որոշում ընդունվեց գիտաժողովի նյութերի ժողովածուն երաշխավորել տպագրության:
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին ուսումնական գործընթացում առկա խնդիրներին:
Facebook Comments