ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Դեկտեմբերի 26-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի տարեվերջյան նիստ` հագեցած օրակարգով: Լսվեցին դեկանների և ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետվությունները, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Ընդհանուր առմամբ ԳՊՀ երեք ֆակուլտետների ու ստորաբաժանումների գործունեությունը հաշվետու ուսումնական տարում կրել է կազմակերպված, պլանաչափ ու նպատակային բնույթ` բխելով բուհի 2019-2023թթ. ռազմավարական զարգացման գերակայություններից:
Կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի ղեկավար Գայանե Շաբունցը տեղեկատվություն ներկայացրեց ԳՊՀ-ի 2020 թվականի ինստիտուցիոնալ ինքնավերլուծության կատարման ընթացքի մասին: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի և Գորիսի պետական համալսարանի միջև 21.10.2019թ. կնքված պայմանագրի համաձայն`հաստատվել է ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ ինքնավերլուծության գործընթացի ժամանակացույցը, ըստ որի` բուհի կողմից ինքնավերլուծության ներկայացումը նախատեսված է 2020 թվականի տարեսկզբին, և ինքնավերլուծության 10 չափանիշների գծով ձևավորված հանձնաժողովները ակտիվ աշխատում են` ամփոփելու կատարված աշխատանքները և սահմանված ժամկետում զեկույցը ներկայացնելու ՈԱԱԿ:
Գիտական խորհրդի կառուցվածքային և կանոնադրական փոփոխությունների համակարգման հանձնաժողովի դրական եզրակացությամբ գիտական խորհրդում քննարկվեցին համալսարանի ներքին իրավական դաշտը կարգավորող յոթ նոր նախագծեր, որոնց թվում` «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի գիտական կենտրոնի կանոնակարգը, հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք(հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման կազմակերպման ընթացակարգը, բենչմարքինգի իրականացման ընթացակարգը, ԳՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական և աշխատանքային միջավայրից բավարարվածության հարցումների կանոնակարգը, գրադարանի կանոնակարգը, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի գործավարության կարգը, ԳՊՀ-ի ուսումնաօժանդակ կազմի աշխատանքի ընդունման և ազատման ընթացակարգը: Նախագծերը որոշ դիտողությունններից ու փոփոխություններից հետո հավանության արժանացան ու հաստատվեցին գիտական խորհրդի կողմից:
Համալսարանի զարգացման ռազմավարության հիմնական ուղենիշների համաձայն` գիտական խորհուրդը հաստատեց նաև «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ում գիտության զարգացման 2019-2023թթ. գերակա ուղղությունները:
Հավատարմագրման պահանջներից ելնելով` քննարկման էր դրված նաև ԳՊՀ-ի մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ուղեցույցի լրամշակված տարբերակը, որը նույնպես հավանության արժանացավ և հաստատվեց գիտական խորհրդի կողմից:
Հաստատվեց նաև «Մաթեմատիկա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ուսումնական պլանը:
Օրակարգարյին հարց էր նաև Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահի նշանակումը: Ռեկտոր Ա.Ղուկասյանի առաջարկությամբ գիտական խորհուրդը համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ ընտրեց Պատմություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ՀՀՄ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հարութ Դավթյանին:
Հաստատման ներկայացվեց նաև Գորիսի պետական համալսարանի 2020 թվականի հաստիքացուցակը:
Գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց նաև ԳՊՀ-ում գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ գործող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագրի շրջանակներում լույս տեսնող «Հայագիտություն.Սյունիք» հանդեսի 2019թ.-ի հերթական համարը:
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնց թվում` տևական ժամանակ տարակարծությունների ու շահարկումների թիրախ դարձած համալսարանի արհեստակցական կազմակերպության հարցը: Ռեկտորը կրկին անդրադարձավ 2018 թվականի տարեսկզբից պարբերաբար գիտական խորհրդում քննարկվող հարցին` նշելով, որ ինչպես նշված է ԳՊՀ կանոնադրությունում, ԳՊՀ աշխատակիցները իրավունք ունեն միավորվելու արհեստակցական կազմակերպությունում` կամավորության սկզբունքով: Անդրադարձավ նաև կոլեկտիվ պայմանագրի համապատասխան կետին, ըստ որի` արհեստակցական կազմակերպության անդամի գրավոր համաձայնության դեպքում  գործատուն(ռեկտորը) կարող է կենտրոնացված ձևով կազմակերպության անդամի աշխատավարձի 1 %-ի չափով մասնահանում կատարել` փոխանցելով արհեստակցական կազմակերպության(ՀԿ) համապատասխան հաշվեհամարին: Ուստի մեկ անգամ  ևս ռեկտոր Ա.Ղուկասյանն առաջարկեց արհեստակցական կազմակերպության անդամներին ցանկության դեպքում գրավոր համաձայնություն ներկայացնել` գործընթացը կենտրոնացված ձևով կազմակերպելու համար: Հակառակ դեպքում արհեսատակցական կազմակերպության յուրաքանչյուր անդամ կարող է սեփական հայեցողությամբ իր աշխատավարձից հատկացում կատարել այն կազմակերպության հաշվեհամարին, որի անդամն է:

Facebook Comments