ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են Ակների և Վերիշենի միջնակարգ դպրոցներ: Այցի նպատակն էր ավարտական դասարաններում սովորող աշակերտների շրջանում ներկայացնել բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, դրանց վարձավճարները, համալսարանի կողմից ուսանողներին ընձեռած հնարավորությունները[…]

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ

ԳՊՀ ներկայացուցիչներն այսօր այցելել են Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1, թիվ 4 ավագ դպրոցներ, Քարահունջի միջնակարգ դպրոց: Այցի նպատակն էր ավարտական դասարաններում սովորող աշակերտների շրջանում ներկայացնել բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, դրանց վարձավճարները, համալսարանի կողմից ուսանողներին[…]

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ», «ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում շարունակվում են 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները: «Կերպարվեստ» և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»   մասնագիտությունների երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին փորձուսուցման ընթացքում իրենց[…]

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ «ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Ս.թ. ապրիլի 2-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ աշխատաժողով, որին մասնակցում էին հայաստանյան բուհական և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողներ և մասնագետներ։ ԳՊՀ-ից միջոցառմանը ներկա է եղել Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը: Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի[…]

ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այսօր ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի կողմից կազմակերպվել էր ֆոկուս-խմբային քննարկում առաջին կուրսեցիների հետ, որի նպատակն էր քննարկել ուստարվա սկզբում ուսանողների կողմից բարձրաձայնված խնդիրները և համալասարանի կողմից ձեռնարկված քայլերը՝ դրանք լուծելու համար, ինչպես նաև վերհանել նոր կարիքներ և խնդիրներ:[…]

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում ընթանում են 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները: «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում, Քարահունջի միջնակարգ դպրոցում և Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:[…]

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՎԱՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԼՈՎԴԻՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Մարտի 29-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվել էր  ”ОПАКОВКИ– ТЕНДЕНЦИИ В РАЗВИТИЕТО И ПРИЛОЖЕНИЕТО” 12-րդ  գիտատեխնիկական գիտաժողովը, որին  իրենց հեռավար մասնակցությունն են ունեցել ԳՊՀ կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի աշխատակիցները: Գիտաժողովին ԳՊՀ աշխատակիցների կողմից ներկայացվել է ”REPRESENTATIVE FROM THE AMAZING WORLD[…]

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ԳՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի՝ ավարտական կուրսերի 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ապրիլի 1-ից: Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կիրականացվեն ս.թ. ապրիլի 22-ից մինչև 26-ը: Քննաշրջանը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 29-ից մինչև մայիսի 3-ը: Քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2024 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, բակալավրի կրթական ծրագրով[…]

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ». ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները: 2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար: Ս.թ. մարտի 27-ին՝ ժ. 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24)[…]