Ուսումնական մաս

ԳՊՀ ուսումնական մասը պրոռեկտորի ղեկավարությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը ԳՊՀ ֆակուլտետների և ամբիոնների հետ համատեղ պլանավորում և կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ պետական կրթական չափորոշիչներին և նորմատիվային փաստաթղթերին համապատասխան, համակարգում է ուսումնական գործընթացին մասնակցող ստորաբաժանումների ուսումնական և ուսումնամեթոդական գործունեությունը, ուսումնական նյութերի բազան, առաջարկում է կատարելագործել ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովվածությունը:

Ուսումնական մասը համակարգում է ուսումնական պլանների մշակման գործընթացը, նոր կրթական ծրագրերի մշակման աշխատանքները, կազմակերպում և վերլուծում է ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովների աշխատանքները, կատարում է ուսանողների շարժի գրանցում, հաշվառում, աջակցում բուհում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման աշխատանքներին և ըստ գործող համապատասխան կանոնակարգի՝ կատարում  այլ գործառույթներ:

Ուսումնառության ընթացքում ուսումնական պլաններում նախատեսված ուսումնական, մանկավարժական, գիտահետազոտական, գիտամանկավարժական պրակտիկաների կազմակերպումը համակարգում է պրակտիկայի պատասխանատուն:

_________________________________________________________________________

Կոնտակտներ

Ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր՝ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, դոցենտ Զարեհ Գրիգորյան

Ուսումնական մասի վարիչ՝ Վարդան Դանիելյան

gorsu.usumnakanmas@gmail.com

(0284) 2- 01-55

(374 98) 19-67-02