ԳՊՀ ուսումնական մասը պրոռեկտորի ղեկավարությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը ԳՊՀ ֆակուլտետների և ամբիոնների հետ համատեղ պլանավորում և կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ պետական կրթական չափորոշիչներին և նորմատիվային փաստաթղթերին համապատասխան, համակարգում է ուսումնական գործընթացին մասնակցող ստորաբաժանումների ուսումնական և ուսումնամեթոդական գործունեությունը, ուսումնական նյութերի բազան, առաջարկում է կատարելագործել ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովվածությունը:
Ուսումնական մասը համակարգում է ուսումնական պլանների մշակման գործընթացը, նոր կրթական ծրագրերի մշակման աշխատանքները, կազմակերպում և վերլուծում է ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովների աշխատանքները, կատարում է ուսանողների շարժի գրանցում, հաշվառում, աջակցում բուհում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման աշխատանքներին և ըստ գործող համապատասխան կանոնակարգի՝ կատարում այլ գործառույթներ:
Ուսումնառության ընթացքում ուսումնական պլաններում նախատեսված ուսումնական, մանկավարժական, գիտահետազոտական, գիտամանկավարժական պրակտիկաների կազմակերպումը համակարգում է պրակտիկայի պատասխանատուն:
_________________________________________________________________________
Կոնտակտներ
Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, դոցենտ Զարեհ Գրիգորյան
Ուսումնական մասի վարիչ՝ Վարդան Դանիելյան
gorsu.usumnakanmas@gmail.com
(0284) 2- 01-55
(374 98) 19-67-02