Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոն

2020 թվականի սեպտեմբերին Գորիսի պետական համալսարանում Հայոց լեզու և գրականություն և Պատմության և իրավագիտության ամբիոնների հենքի վրա ստեղծվել է Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնը:

Ամբիոնը բազմապրոֆիլ է, թողարկում է երեք մասնագիտություն՝ երկաստիճան կրթական ծրագրով՝ բակալավր և մագիստրատուրա՝ առկա և հեռակա կրթաձևերով՝ հայոց լեզու և գրականություն, պատմություն, իրավագիտություն: Այս մասնագիտությունների կայացման գործում անգնահատելի է ինչպես ամբիոնի աշխատակիցների, այնպես էլ երջանկահիշատակ գիտնականներ բ.գ.դ. պրոֆեսոր Կ. Աղաբեկյանի, բ.գ.դ. պրոֆեսոր Ա. Մարգարյանի, բ.գ.թ. դոցենտ Ն. Հովսեփյանի, պ.գ.դ. պրոֆեսոր Գ. Գրիգորյանի, պ.գ.թ. դոցենտ Հ. Գևորգյանի, դոցենտ Ս. Հախվերդյանի և այլ վաստակաշատ գիտնականների գործունեությունը:

Ամբիոնը համագործակցում է ՀՀ և ԱՀ տարբեր գիտակրթական կենտրոնների հետ, կազմակերպվում են գիտական սեմինարներ, բաց դասախոսություններ, գրվում են բազմաբնույթ գիտական, մեթոդական աշխատանքներ, մենագրություններ և այլն:

Ամբիոնին կից գործում են երկու կաբինետ-լսարան՝ Ա. Մարգարյանի անվան և Ս. Օրբելյանի անվան:

Նորաստեղծ ամբիոնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը: