Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ

Վերակազմավորվել է 2016 թվականին և հանդիսանում է մանկավարժական հումանիտար մասնագիտություների (հիմնադրվել է 1998թ.) և պատմաիրավագիտական ֆակուլտետի(հիմնադրված̀ 2007) իրավահաջորդը:

Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Իրավագիտություն», «Անգլերեն լեզու և գրականություն»(միայն առկա) մասնագիտությունների գծով, մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝ «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Կրթության կառավորում», հեռակա ուսուցմամբ՝ «Իրավագիտություն», «Հատուկ մանկավարժություն» մասնագիտությունների գծով:

Ֆակուլտետն ունի 4 ամբիոն՝

  • Հայոց լեզվի և գրականության,
  • Մանկավարժության և հոգեբանության,
  • Պատմության և իրավագիտության,
  • Օտար լեզուների:

Ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ հայոց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն, մանկավարժություն և մեթոդիկա, պատմություն, իրավագիտություն, կրթության կառավարում մասնագիտություններով:

Ֆակուլտետի կառուցվածքում գործում է երկու համակարգչային կենտրոն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանի անվան հայոց լեզվի կաբինետ-լսարանը̀ հագեցած մասնագիտական գրականությամբ, Ստեփանոս Օրբելյանի անվան պատմության կաբինետ-լսարանը, Օտար լեզուների մասնագիտացված լսարանը:

Ֆակուլտետի դեկան(ժ/պ)`

Սվետլանա Մանուչարյան, բանասիրական գիտությունների թեկնածու

Հեռ.` 098 – 19-67-03(աշխ.)