Էրազմուս+


Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում:Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը:

Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածը ներառում է`

Հիմնական գործողություն 1`
-Կրեդիտային շարժունություն
-Աստիճանային շարժունություն համատեղ մագիստրոսական ծրագրերի միջոցով
Հիմնական գործողություն 2`
-Կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր
-Գիտելիքահենք գործընկերներություններ և ռազմավարական համագործակցություններ, որոնք բաց են Գործընկեր երկրի մասնակցության համար
Հիմնական գործողություն 3`
-Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմեր
-Հանձնաժողովի քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների/ տարածաշրջանների հետ
-Հետազոտությունները
-Գործընկեր երկրներում Էրազմուս+-ի շրջանավարտների ասոցիացիաների տարածաշրջանային մասնաճյուղերը