T-GREEN ԾՐԱԳՐԻ՝ ԳՊՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ

2023 թվականի դեկտեմբերի 7-ին T-GREEN ծրագրի՝ ԳՊՀ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված ծրագրի շրջանակում Կրակովի Յագելոնյան համալսարանում կազմակերպված աշխատաժողովի արդյունքներին, ազդեցությանը և ծրագրի ապագա հետագծին:

Նիստին ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Սոնա Ալավերդյանը ներկայացրեց աշխատաժողովի արդյունքների համապարփակ ակնարկ, որից հետո ԳՊՀ պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը անդրադարձավ ԳՊՀ-ի և Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի հետ համագործակցությամբ կրկնակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական ծրագրի մշակման հարցերին։

Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ՝ արտացոլելով թիմի հանձնառությունն ու ներգրավվածությունը ծրագրի հետագա անելիքների պլանավորման հարցում:

Facebook Comments