ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան երիտասարդների համար՝ այդ թվում արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների։

Ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները՝
1. Հաշվապահական հաշվառում սկսնակների համար (32 ժամ)
2. Գնումների գործընթացի կազմակերպում (32 ժամ)
3. ՀՀ աշխատանքային օրենսդրություն (32 ժամ)
4. Մենեջմենթ (բազային) (20 ժամ)
5. Համակարգչային հմտություններ (20 ժամ)
6. Թվային դասավանդման հմտություններ (20 ժամ)
7. Ադրբեջաներեն (բազային) (47 ժամ)
8. Անգլերեն լեզու (բազային) (32 ժամ)
9. Ռուսաց լեզու (32 ժամ)
10. Մեդիագրագիտություն (6 ժամ) 11. Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (10 ժամ) 12. Սթրեսակայունությունը տարբեր տարիքային և աշխատանքային փորձ ունեցող անձանց մոտ (5 ժամ)
13. Հանրային խոսք: Խոսքի մշակույթ (15 ժամ)
14. Գրավոր խոսք (5 ժամ)

Նշյալ ոլորտներում մրցունակ աշխատանք ունենալու և Սյունիքի մարզում ապրել ցանկացողներին հորդորում ենք գրանցվել ու մասնակցել։
Կարող եք մասնակցել միաժամանակ մի քանի մոդուլների (մոդուլները կկազմակերպվեն ժամանակային տարբեր ինտերվալներում): Մոդուլները դասավանդելու են փորձառու մասնագետներ։ Կիրառվելու են ինտերակտիվ ուսուցման մեթոդներ և ոլորտային պահանջարկին համապատասխան կրթական ծրագրեր՝ հագեցած և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներով: Ստեղծելու եք ձեր սեփական պորտֆոլիոն, որը կհեշտացնի աշխատանք գտնելը:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կհավաստագրվեն:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://inlnk.ru/Ken00z

Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի մայիսի 31-ը, ժամը 16:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից): Այլ մանրամասների համար գրեք մեզ կամ զանգահարեք 077-33-76-90 (Ա. Դինունց), 077-44-68-76 (Ս. Բալույան):

«Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 14.04.2022 թ., թիվ 653-Ա/2 հրաման): Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ

Facebook Comments