ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՎԻՎԱ-ՄՏՍ-ԻՑ

Սիրելի՛ ուսանող,

Ունե՞ս սովորելու մեծ ցանկություն և ցանկանո՞ւմ ես կատարել մասնագիտական առաջին քայլերդ, ապա Վիվա-ՄՏՍ-ը հենց քե՛զ համար է մեկնարկում «Viva University» ծրագրի 3-րդ փուլը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ վաճառքի և սպասարկման ոլորտներում:

Այս ծրագիրը հենց քեզ համար է, եթե դու՝

  • բուհի 3-4-րդ կուրսի ուսանող ես, սովորում ես մագիստրատուրայում կամ ավարտել ես նախորդ մեկ տարվա ընթացքում,
  • տիրապետում ես հայերենին, ռուսերենին և անգլերենին,
  • ունես MS Office-ի բազային գիտելիքներ,
  • սիրում ես շփվել,
  • մոտիվացված ես և պարտաճանաչ,
  • պատրաստակամ ես ձեռք բերել նորանոր գիտելիքներ ու հմտություններ։

Ծրագրի վերջում կտրվեն ավարտական վկայականներ, իսկ լավագույն ուսանողները, ընկերությունում թափուր հաստիքների առկայության դեպքում, կստանան աշխատանքի հնարավորություն։

Եթե ցանկանում ես մասնակցել, ապա  մինչև ս․թ․ մայիսի 18-ը vivauniversity@mts.am էլեկտրոնային հասցեին ուղարկիր՝

  • CV,
  • Դիպլոմ (եթե բուհն ավարտել ես վերջին մեկ տարվա ընթացքում) կամ տեղեկանք համալսարանից (եթե դիմելու պահին դեռ սովորում ես),
  • Նախընտրելի մարզը և համայնքը (այդ թվում՝ Երևանը), որտեղ ցանկանում ես մասնակցել ծրագրին։

Բացահայտի՛ր հեռահաղորդակցության ոլորտի առաջատարի մոտ փորձուսուցման առավելությունները:

Facebook Comments