ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԿՐԹԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

«Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում կիրականացվի վերապատրաստում՝ «Փափուկ հմտությունների մեթոդաբանություն․ կրթական տվյալների մշակում» թեմայով:

Կարողությունների զարգացմանը միտված առցանց վերապատրաստում 1

«Փափուկ հմտությունների մեթոդաբանություն կրթական տվյալների մշակում»

Գրանցվելու հղումը` https://forms.gle/drp6gey3QaxuQykx9
Սկիզբ՝ 13 մայիսի, 2024 թ․
Տևողություն՝ 3 շաբաթից ավելի

Գործընկեր համալսարան՝ Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարան, Ֆինլանդիա

Աշխատանքային լեզու՝ անգլերեն (B1-B2 մակարդակ)
Վայր՝ MOODLE թվային հարթակ + ZOOM
Գրանցման վերջնաժամկետ՝ 10 մայիս, 2024թ․

Ձևաչափ՝ Ինքնընթաց ուսուցում

1. Վերապատրաստման նպատակը
Ծանոթացնել մասնակիցներին կրթական տվյալների մշակման շրջանակին (EDM) և դրա կիրառմանը փափուկ հմտությունների ուսուցման գործընթացում:
Զարգացնել դասընթացի բովանդակությունը և ստացված տվյալները վերլուծելու կարողությունը:
Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ արդյունավետորեն գնահատելու ուսանողների հաղորդակցման կարողությունները։

• Ծրագրի ընդհանուր բնութագիր
• Ներածություն,
• Սոցիալական ցանցերի վերլուծություն,
• Moodle վերլուծությունների տարածք:

• Ուսումնառության նյութեր

• Ընթերցելու նյութեր և տեսանյութեր կրթական տվյալների մշակման մեթոդաբանության վերաբերյալ:

Վերապատրաստման օրակարգ
• Ասինխրոն առցանց դասընթաց MOODLE հարթակի վրա, որը դասախոսները և ուսանողները կարող են յուրացնել 13.05-02.06.2024թ ժամանակահատվածում,
• Հարցուպատասխան, Zoom հանդիպում՝ 30.05 14.00-15.00 EEST (Արևելյան Եվրոպայի ամառային ժամանակ)։

• Ինտերակտիվ հանձնարարություններ
• Համագործակցային մթնոլորտ, որը նպաստում է կրթական տվյալների ստեղծման գործընթացին,
• Հարցուպատասխան, քննարկում կրթական տվյալների մշակման հավելվածի վրա,
• Գործնական վարժություններ՝ միտված EDM գործիքների միջոցով կրթական տվյալների վերլուծության գործընթացի բարելավմանը։

• Գնահատման մեթոդներ

• Ստուգված/ չստուգված,
• Վիկտորինաներ և առաջադրանքներ՝ գնահատելու մասնակիցների փափուկ հմտությունների մեթոդաբանության ըմբռնումը և կրթական համատեքստում կրթական տվյալներ մշակելու նրանց կարողությունը:

• Հետադարձ կապի մեխանիզմներ
• Հետադարձ կապի հարցումների և/կամ գնահատման ձևաթղթեր՝ հավաքելու մասնակիցների կարծիքները դասընթացի բովանդակության և ձևաչափի վերաբերյալ:

• Աջակցող ռեսուրսներ
• Լրացուցիչ ռեսուրսներ կրթական տվյալների մշակման և դրա առնչությունը փափուկ հմտությունների կրթության համար:

EDM course announcement

Facebook Comments