ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

ԳՊՀ հարգելի՛ աշխատակիցներ

Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն ԳՊՀ-ից մեկ աշխատակցի հնարավորություն կտրվի մեկնելու Սևիլիայի համալսարան և մասնակցելու «Միջազգային շաբաթ» խորագրով վերապատրաստման դասընթացին:

Հետաքրքրված դասախոսները և վարչական աշխատակիցները պետք է մինչև ս.թ. մարտի 7-ը ներառյալ sonaalaverdyan.gorsu@gmail.com էլ. հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով անգլերենի իմացության մակարդակը ստուգող քննությանը մասնակցելու ցանկություն:

Մրցույթի ժամանակ առաջնահերթությունը կտրվի անգլերենի իմացության B1 կամ ավելի բարձր մակարդակ ունեցող, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական ծրագրերի իրականացման գործընթացում ակտիվորեն ընդգրկված անձին:

Facebook Comments