ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԴՈՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Ռուսաստանի «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի կողմից Գորիսի պետական համալսարանին է փոխանցվել համայնքի պատմության վերաբերյալ, գեղարվեստական և բնագիտական ուղղվածությամբ թեմատիկ գրականություն, քարտեզ:

Նշենք, որ տարեսկզբին համալսարան էր այցելել համայնքի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Սայադովը: Այցելության ընթացքում քննարկված հարցերից մեկը մասնագիտական գրականության փոխանակումն էր, որի առաջին քայլն էլ հենց վերոնշյալ գրականության փոխանցումն էր «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների կողմից:

«Դոնի Նախիջևան» հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի խոսքով՝ այս աջակցությունը պետք է հնարավորինս շարունակական դարձնել:

Facebook Comments