ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հայ-ռուսական համալսարանը կազմակերպում է տարեկան ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա 2024թ. ապրիլի 15-ից 18-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա:
Գիտաժողովի բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները։
Գիտաժողովն անցկացվելու է գիտական հետևյալ ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝
Մաթեմատիկա
∙ Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
∙ Ֆիզիկատեխնիկական գիտություններ
∙ Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիալ-հումանիտար գիտություններ՝
∙ Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
∙ Տնտեսական գիտություններ
∙ Իրավաբանական գիտություններ
∙ Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
∙ Հոգեբանություն
∙ Արևելագիտություն

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2024թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 17-ը ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (https://rau.am/) հայտերի ներկայացման էլեկտրոնային համակարգում լրացնել հայտաձևը:

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը եւ հոդվածների ներկայացման կարգը:

Տեղեկատվական թերթիկ

Հոդվածների ներկայացման կարգը

Facebook Comments