ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Գորիսի պետական համալսարանում կայացել է «Սյունիքի կենսաբազմազանությունը կլիմայի փոփոխության պայմաններում» խորագրով միջոցառում՝ նվիրված Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի մասնակիցները՝ «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհիներ Ռուզան Սարդարյանը և Քնարիկ Հայրապետյանը, ինչպես նաև «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Մեժլումյանը։ Ուսանողուհիները ներկայացրել են զեկուցումներ հետևյալ թեմաներով․
- «Հայաստանի Կարմիր գիրքը և Շիկահողի պետական արգելոցի հազվագյուտ տեսակները»,
- «Կլիմայի գլոբալ տաքացումը և դրա ազդեցությունը կենսաբազմազանության վրա»
- «Գորիսի տարածաշրջանի բուսական աշխարհը. բազմազանություն և պահպանություն»:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցները խոսել են մեր տարածաշրջանի բնական ժառանգության պահպանության, կլիմայի փոփոխության մարտահրավերների և այդ գործում յուրաքանչյուրիս դերի մասին։






