ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ ՀԳ 171 շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ-ից մեկ վարչական աշխատակցի հնարավորություն կտրվի մեկնելու Սևիլիայի համալսարան՝ մասնակցելու միջազգային շաբաթ միջոցառմանը, որը կանցկացվի 2026 թվականի մայիսին։

Շարժունությամբ հետաքրքրված ԳՊՀ աշխատակիցները պետք է մինչև ս. թ. հունվարի 30-ը international.office@gorsu.am հասցեին ուղարկեն նամակ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • անգլերենի՝ առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
  • մոտիվացիոն նամակ,
  • տեղեկանք՝ ԳՊՀ աշխատակից լինելու վերաբերյալ,
  • ինքնակենսագրություն (CV):

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԳՊՀ ԱԿՀԼ բաժին կամ գրել international.office@gorsu.am   էլ.հասցեին։

Facebook Comments