ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
Գորիսի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ-ից մեկ վարչական աշխատակցի հնարավորություն կտրվի մեկնելու Գրանադայի համալսարան և 5 աշխատանքային օր մասնակցելու միջազգային բաժինների անձնակազմի վերապատրաստման 37-րդ շաբաթին՝ «Միջազգայնացման ուղիներ. գործիքներ և պրակտիկաներ միջազգային գրասենյակների համար» խորագրով։ Այն կանցկացվի 2027 թվականի մարտի 8-ից 12-ը։
Վերապատրաստման շաբաթը նախատեսված է Էրազմուս+ KA131 և KA171 ծրագրերի գործընկեր համալսարանների, ինչպես նաև երկկողմ համաձայնագրեր ունեցող համալսարանների միջազգային կապերի աշխատակիցների համար։ Այն հիանալի հնարավորություն է հմտությունները զարգացնելու, լավագույն փորձը փոխանակելու և միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար։ Միջոցառմանը կմասնակցեն տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, ինչը կնպաստի համագործակցության ամրապնդմանը և մասնագիտական զարգացմանը։
Շարժունությամբ հետաքրքրված ԳՊՀ աշխատակիցները պետք է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը international.office@gorsu.am հասցեին ուղարկեն նամակ՝ հայտնելով վերապատրաստմանը մասնակցելու ցանկություն և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- անգլերենի՝ առնվազն B2 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- մոտիվացիոն նամակ,
- տեղեկանք՝ ԳՊՀ աշխատակից լինելու վերաբերյալ,
- ինքնակենսագրություն (CV)։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԳՊՀ ԱԿՀԼ բաժին կամ գրել international.office@gorsu.am էլ. հասցեին։
Նախնական ծրագրին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://internacional.ugr.es/staff/staff-training-week
