ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՒՀ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 10.07.2023 թ., թիվ 1037-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև 1, լրացվում է տեղում),
  • 3×4 չափի մեկ լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին):

Դասընթացն իրականացվում է համակցված (առկա և հեռավար/առցանց) ուսուցման կազմակերպման ձևերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիք­ների, կարողութ­յուն­ների, հմտութ­յուն­ների և ունա­կութ­յուն­­ների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած հավակնորդին տրվում է վկայագիր, որը նրան իրավունք է տալիս մեկ տարվա ընթացքում մասնակցելու նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն:

Վերապատրաստման դասընթացը սկսվում է օգոստոսի 3-ից՝ 19 օր տևողությամբ։ Հավակնորդների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝  077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)

E-mail` dinuntsas@gmail.com

Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին):

Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ

Haytararutyun-Final-Cucadrvox

Facebook Comments