ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիմային: Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը, ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանը:

Ռեկտոր Տ. Վանդունցը, ողջունելով Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը ԳՊՀ, ներկայացրեց բուհի գործունեությունը, գործող կրթական ծրագրերը, գրանցած գիտակրթական հաջողությունները և գործընկերային կապերը:

ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանն անդրադարձավ բուհի՝ Erasmus+ կարողությունների զարգացման միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, որոնց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև ուսանողները՝  նպաստելով իրենց գործնական հմտությունների ու նոր հնարավորությունների զարգացմանը:

Ճապոնիայի դեսպանն իր խոսքում անչափ կարևորեց Գորիսի պետական համալսարանի գործունեությունը՝ որպես տարածաշրջանի կրթության, մշակույթի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը նպաստող ուսումնագիտական կարևոր կենտրոն:

Հանդիպումն ամփոփվեց ճանաչողական շրջայցով:

Facebook Comments