ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Գորիսի պետական համալսարանի թիվ 1-ին մասնաշենքում տեղի ունեցավ փլուզման հետևանքով որոնողափրկարարական աշխատանքների և անձնակազմի տարահանման կազմակերպում, որին մասանկցեցին ԳՊՀ-ի ղեկավար կազմը, ՔՊ կազմավորումները, վարչական և տնտեսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները։ Ուսումնավարժությունն իրականացվեց նախապես մշակված պլանով, որին հետևում էին Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարն ու աշխատակիցները։

Ուսումնավարժության նպատակը կատարելագործել ԳՊՀ-ի ՔՊ կազմավորումների ղեկավարների գործնական հմտությունները արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ, բարելավել ԳՊՀ-ի ՔՊ կազմավորումների անձնակազմերի գործնական հմտությունները որոնողափրկարարական և տարահանման աշխատանքների կազմակերպման գործում, ստուգել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում/որոնողափրկարարական, տարահանման/ ՔՊ կազմավորումների պատրաստվածության աստիճանը։

Միջոցառման ավարտին մասնակիցներին ողջունեց ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ պատերազմական իրավիճակները անխուսափելի են, անդրադարձավ նման իրավիճակներում հաստատության անձնակազմի, ուսանողության բարձր մակարդակի պատրաստվածության և իրազեկվածության անհրաժեշտությանը։

Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Ա.Սահակյանը ևս ողջունեց ԳՊՀ-ի ղեկավարության, աշխատակազմի և ուսանողության մասնակցությունը ուսումնավարժանքին՝ ներկայացնելով մասնակիցների կողմից թույլատրված բացթողումները՝ հուսով, որ դրանք կշտկվեն հետագա աշխատանքներում։

Facebook Comments