ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա 2024 թ. մայիսի 29-ին։

Գիտաժողովը կհանդիսանա հարթակ՝ քննարկելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի շրջանակներում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ թիրախավորելով օրակարգի հետևյալ նպատակները.

  • ԿԶՆ 1․ Աղքատության վերացում
  •  ԿԶՆ 2․ Սովի Վերացում
  •  ԿԶՆ 3․ Ամուր առողջություն և բարեկեցություն
  • ԿԶՆ 4․ Որակյալ կրթություն
  •  ԿԶՆ 8․ Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ
  • ԿԶՆ 10․ Անհավասարությունների վերացում
  • ԿԶՆ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն
  • ԿԶՆ 16․ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ
  • ԿԶՆ 17․ Գործընկերություններ հանուն նպատակների

Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները:

Գիտաժողովին ներկայացվող զեկույցը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի (ների) կողմից կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքները, պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ, համապատասխանի գիտական աշխատանքին ներկայացվող կառուցվածքին, հաջորդականությանը և ներկայացնի գիտական որոշակի նոր արդյունքներ:

Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մայիսի 22-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/B4eddhvAZW:

Տպագրության ներկայացվող հոդվածները պետք է մինչև մայիսի 21-ը ուղարկվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին, պահպանելով հոդվածին ներկայացվող հետևյալ պահանջները`

  • տառատեսակը` GHEA Grapalat,
    • հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն,
    • տեքստի տառաչափը` 12,
    • տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,
    • հղումներն իրականացվում են APA ձևաչափով ՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում,
    • հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկը։

 

Facebook Comments