ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի  3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները հանդիպում ունեցան Դեգան Վալենթայնի հետ, որը Նեբրասկա-Լինքոլն համալսարանի շրջանավարտ է, Խաղաղության կորպուսի նախկին կամավոր և «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի նախկին տնօրեն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդների և համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը, թվային գրագիտության և ձեռնարկատիրության հետ կապված հարցեր, ինչպես նաև այլ թեմաներ։

Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հյուրին, ներկայացնելու իրենց գաղափարներն ու մտքերը և նորովի բացահայտելու լեզվական գիտելիքների կիրառման հնարավորություններն ու մասնագիտական զարգացման հեռանկարները:

Հետագայում նախատեսվում է շարունակել այս ձևաչափը և կազմակերպել նոր հանդիպումներ և քննարկումներ։

Facebook Comments