ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) սիրելի՛ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և Գորիսի պետական համալսարանի միջև համագործակցության արդյունքում և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ ս. թ. սեպտեմբերի 25-29-ը ԳՊՀ ուսանողների համար կկազմակերպվի աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից։ Դասախոսությունները կանցկացվեն ԳՊՀ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Սյունիքի մարզի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիներում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգի Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը: Դպրոցին կմասնակցեն ուսանողներ նաև Ավստրիայից։

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ դեպի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիններ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ։

Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

  • բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանող են,
  • տիրապետում են ռուսերեն և անգլերեն (նվազագույնը՝ A2 մակարդակ) լեզուներին,
  • ակտիվ են և հետաքրքրված Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ,
  • վստահ են, որ կարող են ոտքով հաղթահարել դեպի Հին Խոտ և Հին Շինուհայր ճանապարհը:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է մինչև սեպտեմբերի 3-ը լրացնեն առցանց հայտը (http://bitly.ws/Pqhm)՝ պարտադիր կցելով մասնակցության շարժառիթների վերաբերյալ (մոտիվացոն) նամակ: Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա 2 փուլով՝ ներկայացված հայտի դիտարկում և առցանց հարցազրույց՝ դիմողի հետ:

Մասնակցությունն անվճար է, ավելին՝ դաշտային գիտահետազոտական աշխատանքների ընթացքում ուսանողներին կտրամադրվեն օրապահիկներ։

Facebook Comments