ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՝ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գորիսի պետական համալսարանի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն՝ ԳՊՀ-ի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մեկ կիսամյակ ուսանելու Լիլի համալսարանում։
Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել ԳՊՀ-ի՝
• «Անգլերեն և գրականություն»
• «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները։
Ուսումնառությունը նախատեսվում է 2026–2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում։
Էրազմուս+ ծրագիրը տրամադրում է՝
• անհատական կրթաթոշակ,
• ճանապարհածախսի ֆինանսավորում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. հոկտեմբերի 5-ը ԳՊՀ-ի արտաքին կապերի,համագործակցության և լրատվության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- ֆրանսերենի՝ B2 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- մոտիվացիոն նամակ,
- ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ),
- ինքնակենսագրություն (CV)։
Կարևոր է. Լիլլի համալսարանի կայքում կարող եք ծանոթանալ հասանելի կրթական ծրագրերին, դասընթացներին և ուսանողների համար նախատեսված այլ տեղեկություններին։ Կից ներկայացվում է Լիլի համալսարանի պաշտոնական կայքի հղումը՝ անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար։
Բաց մի թողեք միջազգային փորձ ձեռք բերելու, նոր ակադեմիական միջավայրում սովորելու և եվրոպական համալսարանական կյանքին ծանոթանալու այս հնարավորությունը։
