ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ Կալիֆոռնիայի (Նորթրիջ) պետական համալսարանը Գորիսի պետական համալսարանի ուսանողներին առաջարկում է կրթաթոշակային (70% զեղչ) կարճաժամկետ (երեքշաբաթյա) փոխանակման ծրագրեր՝ նախատեսված գործարար վարչարարության և շուկայավարման ոլորտների համար, մասնավորապես՝

  • Հաղորդակցություն, դիզայն և նորարարություն,
  • Կիրառական դիզայն մտածողություն և պատմասություն (storytelling),
  • Թվային ընկերություններ և էլեկտրոնային բիզնեսի հեղափոխություն,
  • Առաջնորդությունը ցնցումների դարաշրջանում:

Դիմելու վերջնաժամկետը՝  ս/թ.  օգոստոսի 31։

Կրթաթոշակի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ կից փաստաթղթում:

70 Scholarship to study at California State University Northridge

 

Facebook Comments