ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն ԳՊՀ-ի ուսանողներին հնարավորություն կտրվի մեկ կիսամյակ ուսանելու Սևիլիայի համալսարանում: Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները: Ուսումնառությունը նախատեսված է 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակում:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողները պետք է մինչև ս.թ. հունվարի 30-ը international.office@gorsu.am հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով շարժունությանը մասնակցելու ցանկություն և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- անգլերենի՝ B2 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- մոտիվացիոն նամակ,
- ակադեմիական տեղեկագիր
- ինքնակենսագրություն (CV):
