Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2019թ. ապրիլի 12-ի ԳՊՀ-ի գիտական խորհրդի նիստում հաստատվել և ուժի մեջ են մտել «Բակալավրի ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության»,  ինչպես նաև «Մագիստրոսական թեզի կատարման և պաշտպանության» նոր կարգերը, որոնք հիմք են հանդիսանալու սույն ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացում ուսանողների որակավորման աշխատանքների ձևավորման պահաջների կատարման ու պաշտպանության համար: Հանձնարարվում է ամբիոնների վարիչներին՝ հետևողական լինել դասախոսների և ուսանողների կողմից նոր կարգերով սահմանված պահանջների կատարմանը:
Վերոնշյալ կարգերի հաստատմամբ ուժը կորցրած են ճանաչվում ԳՊՀ-ի Գիտական խորհրդի 31.10.2012թ. նիստում հաստատված «Մագիստրոսի որակավորման աշխատանքի(մագիստրոսական թեզ)» և «Դիպլոմային աշխատանքի կատարման» կարգերը:
Ս.թ. ապրիլի 12-ի գիտական խորհրդի նիստում հաստատվել է նաև «ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման և պաշտոնների տեղակալման կանոնակարգը», որի առկայությունը օրախնդիր է ՊԴ կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման պայմանները, պաշտոններից բխող գործառույթները հստակեցնելու, ընդհանուր իրավական հիմքերին համապատասխանեցնելու առումով:
Կանոնակարգի հաստատմանբ ուժը կորցրած է ճանաչվում ԳՊՀ գիտական խորհրդի 2007 թ. փետրվարի 7-ի թիվ 4 որոշմամբ հաստատված  «ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման ժամանակավոր կանոնակարգը»:

Կարգերը՝ տե´ս ստորև

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

ԳՊՀ_Ի ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Թ.Մարության

Գիտական քարտուղար

 

Facebook Comments