ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ,

Գիտելիքը և դպրությունը մեր գոյապայքարի, դարերը հաղթականորեն ճեղքելու և մարդկության պայծառ ապագայի մասնակիցը լինելու հանապազօրյա կեցությունն են։ Այսօրը, սակայն, մեր առաքելությունը վերաիմաստավորելու նպատակով շնորհավորում ենք միմյանց՝ նոր գաղափարները, կրթագիտական գործը, ստեղծագործական եռանդն ու ձգտումները մեկնարկելու  օրհնությամբ:

Հիշենք՝ Սյունիքում լուսավորության ջահակիրը Գորիսի պետական համալսարանն է։ Սիրելի նորամո՛ւտ համալսարանականներ, օրը նշանավորվում է կրթության ու գիտության կրակը վառ պահելու ձեր առաջին հաղթանակի արձանագրմամբ:

Արդի մարտահրավերներին դիմակայելու, աշխատաշուկայում որակյալ և պահանջված մասնագետ դառնալու համար բուհը հիմնարար և հուսալի միջավայր է։

Սիրելի՛ գործընկերներ, արժևորելով օրվա խորհուրդը, մաղթում եմ մասնագիտական հաջողություններ, հետևողական ու տքնաջան աշխատանք, անսպառ նվիրում, մեծ պատասխանատվություն՝ մատաղ սերնդի մասնագիտական կայացման գործում:

Արդյունավետ ուսումնական և աշխատանքային տարի բոլորիս:

Facebook Comments