ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՈՐԻՍԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ապրիլի 14-ին ԳՊՀ «Պատմություն» մասնագիտության ուսանողները բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոսներ Ս․ Հարությունյանի, Լ․ Բալասանյանի և Ն․ Յուզբաշյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան։
Թանգարանի աշխատակցուհին շրջայցի ընթացքում անդրադարձավ թանգարանում տեղ գտած տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը արտացոլող ինքնատիպ ցուցանմուշներին, որոնցին հատկապես բացառիկ ու մեծարժեք են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին պատկանող հնգադեմ կուռքը և մ.թ.ա. 7-րդ հազարամյակին պատկանող բրոնզե առյուծը։
Դասախոսները հույս հայտնեցին, որ նման գիտաճանաչողական այցելությունները կլինեն շարունակական՝ նպատակ ունենալով ամրապնդել բուհ-թանգարան կապը, խթանել ուսանողների մասնագիտական հետաքրքրություններն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։
Facebook Comments