ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 20-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա, հեռակա ուսուցման 186 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, շնորհավորելով շրջանավարտներին, բարի երթ մաղթեց նրանց և նշեց, որ կրթագիտական ոլորտում մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, սկզբունքայնությունն ու նպատակասլացությունը, հիրավի, լավագույն գրավականն են աշխատաքային գործունեության առաջանցիկ ու կայուն զարգացման գործում:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը՝ մաղթելով շրջանավարտներին ինքնազարգացում, պատասխանատվություն և մեծ ջանքեր ու անսպառ եռանդ՝ մասնագիտական ոլորտում արդի մարտահրավերներին դիմակայելու համար:

Միջոցառումն ամփոփվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Facebook Comments