ԳՊՀ-Ն ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՄԱԼԹԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴՈԿՏՈՐ ՋՈԶԵՖ ՋՈՐՋ ՄԱԼԻԱՅԻՆ

Գորիսի պետական համալսարանի հարգելի՛ աշխատակիցներ և ուսանողներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ  Գորիսի պետական համալսարանի և Մալթայի զբոսաշրջության ուսումնասիրությունների ինստիտուտի միջև կնքված պայմանագրով Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում ս/թ․ նոյեմբերի 14-16-ը ԳՊՀ-ն հյուրընկալելու է դոկտոր Ջոզեֆ Ջորջ Մալիային: Հարգարժան դոկտորի դասախոսությունները նախատեսված են ԳՊՀ ուսանողների ակադեմիական կարիքները բավարարելու համար։

Եռօրյա դասընթացին բանախոսը կներկայացնի հետևյալ թեմաները.

  1. Ակադեմիական գրագրություն,
  2. Ակադեմիական սահիկաշարերի պատրաստման և ներկայացման ս.կզբունքներ,
  3. Զբոսաշրջությունը՝ որպես սոցիալտնտեսական զարգացման և մշակութային պահպանման գործիք,
  4. Բիզնես անգլերեն։

Նշենք, որ դասընթացներն անցկացվելու են անգլերենով համալսարանի SMARTI կենտրոնում (ԳՊՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ)՝ ժամը 9։00-14։00։  Մասնակցել ցանկացողները մինչև դասընթացի մեկնարկը կարող են մոտենալ ԳՊՀ օտար լեզուների ամբիոն և գրանցվել։

Facebook Comments